Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Սիրիացի գրոհայինները ցանկանում են ռուս ճանապարհորդին փոխանակել ապստամբի հետ

Սիրիացի գրոհայինները ցանկանում են ռուս ճանապարհորդին փոխանակել ապստամբի հետ
14.01.2014 | 17:48

Սիրիական զինված «Լիվա ադ Թահիդ» խմբավորումը, որը գերի էր վերցրել ռուս ճանապարհորդ Կոնստանտին Ժուրավլյովին, այլևս չի կասկածում նրան լրտեսության մեջ, սակայն չի էլ շտապում ազատ արձակել: Այս մասին հայտարարել է «Ալտերնատիվո» համազգային շարժման անդամներից Օլեգ Մելնիկովը, ով զբաղվում է գերիների արձակմամբ: «Բոլորը հասկացան, որ ինքը լրտես չէ: Շատ հեշտ է այսօր արբանյակային միջոցով տվյալներ ստանալ: Նրան կփորձեն փոխանակել մարդկանց հետ, ովքեր նստած են բանտում»,-ասել է Մելնիկովը: Նա նշել է, որ ակտիվիստները ճանապարհորդին ազատելու նպատակով խնդրել են հատուկ ծառայությունների օգնությունը, բայց վերջիններս խորհուրդ են տվել այդ մասին դիմել պաշտոնական նամակով, որի պատասխանը կստանան միայն մեկ ամսվա ընթացքում:
Զրուցակիցը գործակալությանն ավելացրել է, որ ակտիվիստները փորձելու են գերությունից փրկել Ժուրավլյովին` առանց ապստամբների հետ փոխանակման:
Հիշեցնենք` Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր և ճանապարհորդ Կոնստանտին Ժուրավլյովը 2013-ի հոկտեմբերի սկզբին առևանգվել է Հյուսիսային Սիրիայի «Լիվա ադ Թահիդ» զինված խմբավորումների կողմից: Ըստ իր «Անապատում միայնակ» ծրագրի, Ժուրավլյովը մտադիր էր անցնել Սիրիա, ապա շարունակել ճանապարհը դեպի Մերձավոր Արևելքի անապատային տարածքներ և այն ավարտեր Եգիպտոսում:
Սիրիացի ապստամբները Ժուրավլյովին համացանցի միջոցով հայտարարեցին «ռուսական լրտես» և խոստացան որոշում կայացնել նրա հետագա ճակատագիրի վերաբերյալ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն թեև հայտարարել է, որ հասնելու է Կոնստանտին Ժուրավլյովի արագ ազատագրմանը, մինչդեռ առ այսօր ոչինչ չի արվում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ